Զոհված զինծառայողների դիերի փոխանակման հետ կապված դեռևս որևէ գործընթաց չի ընթանում։

«Փոխանակման համար առաջնահերթ գոնե ժամանակավոր հրադադար պետք է լինի, որի միտումը, սակայն, այս պահին չկա»,- ասուլիսին հայտնեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Թշնամու սահմանագոտում գտնվող զոհերի, վիրավորների մասին ես այս պահին չեմ կարող հայտարարել, քանի որ ճշտման կարիք ունի, դեռ ակտիվ փուլը ընթանում է, հրադադար չկա, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը հասկանալ»,- հավելեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Pin It on Pinterest