Միչիգանը դարձել է ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։
Միչիգանի Հայ Դատի հանձնախումբից (ANC-MI) հայտնում են, որ նախաձեռնությունը սենատոր Դեյվիդ Քնեզեկինն է, որի խոսքով՝ Արցախի պատմությունը նման է ամերիկյան պատմությանը՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն։
«Հօգուտ Արցախի անկախության՝ Միչիգանի Սենատի քվեարկությունը ևս մեկ անգամ վկայում է ԱՄՆ-ի՝ ժողովրդավարական ինքնորոշման սկզբունքներին հավատարիմ լինելը։ Սա նույնքան հզոր հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիային», – հայտարարել է Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: