Քիչ առաջ ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:
Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը:
Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս:
Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: