Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Դոժձ» հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ևս կրակահերթի տակ է ընկել Մարտունի քաղաքում: Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն:

««Դոժձ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին կրակահերթի տակ է ընկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում եւ այժմ գտնվում է ռմբապաստարանում»

Քիչ անց հայտնի դարձավ, որ վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ:

Ավելի վաղ Սիվիլնեթ գործակալությունը հայտարարություն տարածեց, որ իրենց հինգ հոգանոց նկարահանող խումբը, Գրադի հրետակոծության է ենթարկվել։

«Մեր լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդեց, որ իրենք չեն տուժել։ Հակառակորդը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest