«Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին». Շուշան Ստեփանյան
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են և այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ», — ասված է հաղորդագրությունում:
«Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային անօդաչու թռչող սարքերից երկուսը Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում», — փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն էլ Ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: