Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է ինչպես է հայտնվել Ադրբեջանում և հայտնել իրենց տասնյակ կորուստների մասին

0
326

Չգիտեի, որ գնում ենք կռվելու։ Այսպես է սկսել սիրիացի Աբդուլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայության լրագրողի հետ զրույցը մեսենջերով՝ պատմելով, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում։

Աբդուլահը հարյուրավոր անվարժ սիրիացիներից մեկն է, որոնք անցած չորեքշաբթի օրվանից տեղափոխվել են Ադրբեջան Սիրիայի հյուսիսից՝ կռվելու ադրբեջանական զորքի կազմում։ Աբդուլահը պատմել է, որ իրեն ամսական 2000 դոլար աշխատավարձ են առաջարկել, իսկ ինքն ընդունել է առաջարկը ընտանիքի կարիքները բավարարելու համար, սակայն չի իմացել, թե իրեն ինչ է սպասվում։

Աբդուլահը պատմել է, որ Սիրիայի հյուսիսում գործող ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի Համզա ստորաբաժանման հրամանատար Սաիֆ Աբու Բաքրն ասել է, որ Ադրբեջանում պետք է պարեկություն անեն ռազմական օբյեկտների մոտ։ Սիրիայից դուրս գալիս նրանցից վերցրել են ունեցած գումարը, հեռախոսներն ու հագուստը, որ ինքնությունը չբացահայտվի։ Ավելի ուշ Աբդուլահը կարողացել է հետ վերցնել հեռախոսն ընտանիքի հետ շփվելու համար, բայց այժմ վստահ չէ, որ նորից կտեսնի նրանց։

Աբդուլահը պատմել է, որ իրենց տեղափոխել են Թուրքիայի հարավում գտնվող Այնթապի օդանավակայան, որտեղից՝ Ստամբուլ, ապա Ադրբեջանական ավիաուղիներով՝ Ադրբեջան և իրենց ուղիղ տարել են սահման։ Այդ ժամանակ, սակայն, դեռ պատերազմը չէր սկսել, իսկ իրենք վարժանքներ չէին անցել։

Աբդուլահը լրագրողին ասել է, որ իրենց ադրբեջանական բանակի համազգեստ են հագցրել, տվել Կալաշնիկով ինքնաձիգ։ Երբ ավտոմեքենան կանգնեց, անակնկալ հայտնաբերեցին, որ կրակի գծում են և անգամ չգիտեին, թե որտեղ է թշնամին։ Երբ նրանք սկսեցին արկակոծել, մի երիտասարդ սկսեց լացել և ցանկացավ վերադառնալ, բայց այդ պահին արկ ընկավ և չորս 4 սիրիացի մահացան, 3-ն էլ վիրավորվեցին։

Նրա խոսքով, միայն իրենց մոտ 10 սիրիացու մարմին կա, ևս 17-ը վիրավոր են, բայց բժշկական անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվում։

Աբդուլահը պատմել է նաև, որ իրենց հրամանատարին փորձել են տեղյակ պահել, որ ուզում են հետ վերադառնալ, բայց թույլ չեն տվել։ Իրենց սպառնացել են երկար ժամանակով ազատազրկել, եթե առաջնագծում չկռվեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here