Գիշերը ընթացել են ինտենսիվ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինստենսիվությամբ, ինչպես ընթացել են երեկ: Այս մասին, այսօր ճեպազրույցի ժամանակ նշեցլ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բայց տեղ-տեղ եղել են նաեւ հրետանային հրետակոծություններ: Առավոտյան հյուսիային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հաձակողական գործողությունների: մասնավորապես, ավիացիոն, հրետանային եւ հրթիռային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր:
Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակի հրետանի: Մեր ԶՈՒ ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, ունենք բնականաբար, զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,-ասաց նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: