Այս պահի դրությամբ՝ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր։ Հրետակոծվում են նաև Վարդենիսը և հարակից գյուղերը։ Պաշտպանության բանակը հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները։
Ադրբեջանը կատաղի վայրագությամբ շարունակում է ոտահարել միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ դրույթներ՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ ու խախաղ բնակչությանը։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք 4 զոհ՝ կին, երեխա, տարեց, տասնյակ վիրավորներ։
Միջազգային մամուլն անդրադառնում է Արցախում ընթացող մարտական գործողություններին։
Այն, որ Ադրբեջանը Թուրքիայի գործուն աջակցությամբ այս պատերազմին վաղուց նախապես նախապատրաստվել էր, արդեն իսկ բազմաթիվ փաստերով ապացուցված է՝ ներառյալ այն փաստը, որ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ էր արել չգնալ Արցախ։ Որոշ փորձագետներ նշում են, որ սա ևս աղաղակող փաստ է առ այն, որ Ադրբեջանը վաղուց մանրակիրկիտ կերպով պատրաստվել է այս պատերազմին, իսկ ԱՄՆ-ն կարող էր այդ մասին տեղեկություններ ունենալ իր գործակալների կամ արբանյակների միջոցով, հետևաբար ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել չգնալ Արցախ։
Պաշտոնական Բաքվի տարածած կեղծ ու մերկապարանոց հայտարարությունները, թե հակական կողմն է նախահարձակ եղել, բնականաբար, իրականության հետ որևէ կապ չունի։ Միջազգային մամուլն արդեն իսկ ողողվել է այն լուրերով, որ նախապես՝ մինչև պատերազմի մեկնարկը, Սիրիայից վարձկաններ են տարվել Ադրբեջան։
Անգլիական «Ռոյթերզ» գործակալությունը գրում է, որ Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում Ադրբեջան, որպեսզի աջակցի հարևան Հայաստանի հետ հակամարտությունում։
«Ռոյթերզ»-ի հետ հարցազրույցում երկու զինյալ նշել են, որ այդ նպատակով Թուրքիան իրենց պետք է վճարի ամսական 1500 դոլար։ Վերոնշյալ երկու զինյալները նշել են՝ իրենց ունեցած տեղեկությամբ՝ շուրջ հազար սիրիացի է գտնվում Ադրբեջանում։ Զինյալներն այժմ չեն կարողանում հայտնաբերել իրենց հետ պայմանագիր կնքած թուրքական ընկերությունը, որպեսզի աշխատավարձ ստանան։
Վերոնշյալ թեմային է անդրադարձել նաև հեղինակավոր «Գարդiան»-ը՝ նշելով՝ պաշտոնական Անկարայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները տեղեկայվում են Ադրբեջանում։ Թուրքիայի ջանքերով Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին։
«Լեռնային Ղարաբազի ճակատում Թուրքիան իր համար Մոսկվայի հետ մրցակցության երրերդ հարթակը։ Պաշտոնական Անկարան Սիրիայում և Լիբիայում արդեն իսկ ՌԴ-ի հետ ներգրավված է հակամարտություններում։ Լարվաածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ», — գրում է «Գարդիան»-ը։
Այս հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան անմնացորդ աջակցում է եղբայրական Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում։
«Գարդիան»-ը ևս գրում է ՝ սիրիացի վարձկան զինյալները որպես սահմանապահ աշխատելու համար աշխատանքային պայմանագիր են ստորագրել թուրքական ընկերության հետ։ Ընդ որում, պարեբերականը զրույցներ է ունեցել Սիրիայի Իդլիբ նախանգի որոշ բակիչների հետ, որոնք փաստել են, որ վարձկանների հավաքագրումը սկսվել է դեռ մեկ ամից առաջ, իսկ վարձկաններից երկուսը պարբերականի հետ զրույցում նշել են՝ իրենց նախապես հստակ չեն ասել, թե ինչ գործառույթներ պետք է իրականացնեն։
Բրիտանական «Թայմս»-ն էլ գրում է՝ ԱՄՆ-ն քննարկում է «Ինջիրլիք» ռազմաբազայից ամերիկյան օդանավերը դուրս բերելու հարցը Թուրքիային պատժելու համար։ «Հայերի դեմ կռվելու համար Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում» վերտառությամբ հոդվածում «Թայմս»-ը ևս անդրադառնում է սիրիացի վարձկաններին՝ վերահաստատելով միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակվող տեղեկությունները, այն է՝ Թուրքիան փաստացի աջակցում է Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։
Հասմիկ Բալեjան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: