«Մարտի 1»-ի գործով այսօր նշանակված նիստը չի կայանա: Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
Ըստ տեղեկության՝ նման որոշման հիմք է եղել Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում․
«Այո՛, պարոն Օհանյանն այս պահին արդեն իսկ գտնվում է Արցախում»,- Forrights-ի հետ զրույցում հաստատեց պաշտպան Մեժլումյանը։
Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: