Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցությունների, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը։
«Առաջ շարժվելու միակ ճանապարհը բանակցություններն են՝ առանց նախապայմանների»,- հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ՝ երեկ, Բաքու էր մեկնել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատար Տայվո Կլաարը, ով Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցում վերահաստատել էր՝ եվրոպական ընտանիքը պատրաստ է աջակցել կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումների մշակմանը։
Բաքուն, սակայն, կրկին մերժել էր առաջարկը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերստին նախապայման էր դրել, և պնդել՝ « դրա համար անհրաժեշտ է, որ վերացվի ադրբեջանական հողերի օկուպացիան»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: