Ունենք կորցրած դիրքեր, տասնյակ զոհեր. Արայիկ Հարությունյան

216

Հարձակումն սկսվեց սահմանի ողջ երկարյքով՝ Օմարից մինչեւ Արաքս:

Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդյունքները՝ ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ եւ հարավային թեւում: Ունենք տասնյակ զոհեր, տասնյակ վիրավորներ: Ունենք տասնյակ վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Առաջին զոհն ունեցել ենք առավոտյան Մարտունիում: Կարծես նույնը, ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբներն անհամեմատելի: Ամբողջ երկայնքով մեկ:

Ուզում եմ ասել, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձետռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը: Անօդաչուներ եւ ինքնաթիռներ: Այդ նույն F-16-ները, որոնք ամսից ավելի գտնվում են Ադրբեջանի տարածքում սովորական զորավարժության անվան տակ, օգտագործել են մեր դեմ առավոտից մինչեւ այժմ: Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: Ոչ միայն ինքնաթիռներ, անօդաչուներ, այլեւ առկա են զորամիավորումներ, զինվորականներ եւ այլն: Չեմ խոսում այլ երկրներից կամավորականների ու վարձկանների մասին: Արցախը կռվում է  միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը: Իհարկե, կլինեն նաեւ կամավորներ միայն Հայաստանից»,-ասաց նա: