Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 392 և մահվան 2 նոր դեպք

157

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 392-ով՝ հասնելով 48 հազար 643-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 135-ով և հասել 43 հազար 401-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 842 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 276 հազար 077-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 947-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 2 մարդ: