Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը մեկ ամիս դադարից հետո այսօր վեսկսվեց, սակայն հետաձգվեց։ Մանվել Գրիգորյանը դատարան էր ներկայացրել վատառողջ լինելու մասին տեղեկանք։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրսյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել գործով ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու, խափանման միջոցը վերացնելու մասին, ապա նշեց, որ այն կարող են այսօր քննարկել։
Պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հիվանդությամբ պայմանավորված իր պաշտպանյալը տևական ժամանակ է դատական նիստերին չի մասնակցում, վերջերս անցել է բժշկական համալիր հետազոտություն, ինչը փաստել է, որ նրա մոտ առկա է բացասական դինամիկա, ուղեկցող հիվանդություններն ավելի վտանգավոր են։
Դատախազ Վահե Դոլմազյանն ուսումնասիրեց ներկայացված բժշկական փաստաթուղթերը, ասաց, որ դրանք չեն փաստում, որ, դրանցից ելնելով քրեական գործի վարույթը ենթակա է կասեցման։ Նա նշեց, որ որևէ փաստաթուղթ ներկայացված չէ, որ Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ կամ մասնակցել դատական նիստերին։ Նա առարկեց միջնորդությունը։
Փաստաբանն արձագանքեց, որ Քրեական դատավարության օրենսգիրը չի ասում՝ անձը կարող է գալ կամ չգալ դատարան, ասում է՝ երբ անձը ծանր հիվանդություն ունի. մոտ մեկ տարի է չի կարողանում գալ, այսինք ոչ միայն ծանր հիվանդություն ունի, այլև չի կարողանում գալ։
«Հիվանդությունների հետ կապված բացասական դինամակ է գրանցվել։ Անձը տոտալ ձևով խոշտանգման է ենթարկվում, հարգելի մեղադրողն ասում է՝ իսկ ով է ասում, որ նա չի կարող գալ դատարան։ Հարգելի մեղադարող, մեկ տարի չի կարողնաւոմ գալ դատարան բխող բոլոր իրավական հետևանքներով»,- նշեց պաշտպանը։
Նա ասաց, որ հետազոտության փաստաթղթերն ուղակվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Անձն ունի 40-ից ավելի հիվանդությունը, նրա մոտ ֆիքսվել է բացասական դինամիկա, կյանքին վտանգ է սպառնում։ Հետևողությունները թողնում եմ դատարանին»,- նշեց Բաղդասարյանը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ 62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: