Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552 դեպքի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 265241, վերջին մեկ օրում` 1633 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3692 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42637 անձ` վերջին մեկ օրում 29 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest