Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 և մահվան 1 նոր դեպք

167

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 46 հազար 910-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 138-ով և հասել 42 հազար 369-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 769 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 255 հազար 927-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 926-ի, ևս 285 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 330 մարդ: