Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 150 և մահվան 1 նոր դեպք

0
26

Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 150 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1203-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 248 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41941, փաստացի բուժվողներինը՝ 2975 (մեկ օրում նվազել է 100-ով): Մեկ օրում արվել է 2761 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 243704 թեստ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here