Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծառայությունից հեռացրել է Գուրգեն Ալավերդյանին գերեվարած զինծառայողներին: Հայտնում է Haqqin.az-ը:

Աղբյուրի համաձայն` սոցիալական ցանցերում, այդ թվում` YouToube-ի որոշ ալիքներով, տեղեկատվություն էր տարածվել, որ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի հրամանով զինվորականներ են հեռացվել ԶՈւ-ից, ովքեր մասնակցել են ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանի գերեվարմանը: Ըստ տեղեկությունների` այդ զինծառայողներն հեռացվել են` կարգապահության կոպիտ խախտման, բանակում արգելված սմարթֆոնների օգտագործման համար:

Այս տեղեկատվության կապակցությամբ Azeri Daily-ն դիմել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պնդումներն առ այն, որ այդ զինծառայողները պատժվել են հայ սպային իբր գերեվարման համար, կեղծ են եւ շինծու:

«Դա զրպարտություն է բանակի ղեկավարության դեմ: Այդ կապակցությամբ մենք հայտարարում ենք, որ որոշ զինծառայողներ կոպտորեն խախտել են Ադրբեջանի բանակում սմարթֆոնների օգտագործումն արգելող համապատասխան հրամանի պահանջները: Այդպես, այդ զինծառայողները լուսանկարել եւ տեսանկարահանել են գերեվարված հայ դիվերսանտին եւ ուղարկել մերձավոր ազգականներին, ինչի արդյունքում այդ կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում: Նախաքննության արդյունքում մեղավոր զինծառայողները հեռացվել են, իսկ հավաքված նյութերն ուղարկվել են ռազմական դատախազություն` իրավական գնահատման համար»,- նշել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:

Forrights-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ՝ տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Վերջինս նշեց, որ նախարարությունը չի մեկնաբանում ադրբեջանական լուրերը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest