Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նշված ՔԿՀ-ի եւս երկու աշխատակցի՝ հերթապահ խմբի պատասխանատու Հ. Ա.-ին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին։

Հերթապահ խմբի պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար, իսկ անվտանգության ապահովման բաժնի մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը։

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչև 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն: Դատարանը մերժել է Ս.Մկրտրչյանին կալանավորելու մասին միջնորդությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest