Սերժ Սարգսյանի մոտ առողջական խնդիրներ կան․ նա չէր ներկայացել դատարան

0
51
Սերժ Սարգսյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։ Նիստին ներկայացել են բոլոր ամբաստանյալները՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի։

Պաշտոնաթող նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի մոտ առողջական խնդիրներ են առկա, որոնք կապված են սուր-շնչառական հիվանդության հետ եւ ներկայացրեց համապատասխան բժշկական փաստաթուղթ։

Մեղադրողը կարծիք հայտնեց բժշկական փաստաթղթի վերաբերյալ՝ ասելով, որ նշված չէ այնպիսի ախտանիշների մասին, որոնք առանձին կարող են զրկել դատական նիստին ներկայանալու հնարավորությունից․ «Ինձ մոտ հարց է առաջանում, թե ամբաստանյալի առողջական վիճակն ինչպիսին է։ Հիմա այդ բժշկական փաստաթղթից պարզ չէ, թե ամբաստանյալը հնարավորություն ունեցե՞լ է նիստին մասնակցելու, թե՞ չի ունեցել։ Սա շատ էական նշանակություն ունի՝ այս բարձրացված հարցը, ամբաստանյալի վարքագիծը քննարկելու եւ խափանման միջոցի հանգամանքին անդրադառնալու առումով։ Այսպես նիստերը ձգձգելով կխախտվի ողջամիտ քննելու ժամկետը»։

Դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունը չհամարեց անհարգելի։ Նախկին պաշտոնյայի չներկայանալու կապակցությամբ նիստը կրկին հետաձգվեց, այն նշանակվեց հոկտեմբերի 22-ին։ 

Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here