Դատարանը բավարարել էՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալման որոշման դեմ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի ներկայացրած բողոքը. այս մասին հայտարարություն է տարածել «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակը։
«Դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է:
Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- նշված է գրասենյակի հայտարարության մեջ։ Սամվել Մկրտչյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր ՀՔԾ կողմից:
Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: