Պայթյուն Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում. 2 մարդ զոհվել է

0
60

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա առնվազն 2 զոհ, ևս 4 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մասին ահազանգը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 12:08, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

«Կա 2 զոհ և 4 տուժած, վերջիններս տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության», — ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է. — «Հրդեհի հետևանքով նախնական տվյալներով` կա առնվազն 2 զոհ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here