Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 25 միլիոնը:
Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 25,393,704 մարդ։ Ապաքինվել է 17,710,802 պացիենտ, մահացել՝ 850,672 -ը։ Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,771,133 է, որից 61,097 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 6,173,653 մարդ, մահացել՝ 187,226 -ը։
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է 3,862,311 մարակակիր կա երկրում, մահացել է 120,896-ը, այնուհետև՝ Հնդկաստանը 3,624,613 մաակվածով, իսկ մահերը՝ 64,646 է։
Չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 990,326 վարակակիր, որից 17,093 մահացել է, ապաքնիվել է 806,982 մադ։
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (120,896), Մեքսիկան ( 64,646 ):
Հայաստան․
այաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 781-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 879 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 268 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1147-ի:
Վրաստան․
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1,487 դեպք: Ապաքինվել է 1,240 վարակաված: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Թուրքիա․
Թուրքիայում կա 268,546 կորոնավիրուսով վարակված մարդ, որոնցից ապաքինվել են 243,839-ը, իսկ մահացել՝ 6,326-ը։
Թեստավորումների թիվը հասել է 6,327,466-ի։
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 36,309 դեպք, մահացել է՝ 531 վարակակիր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: