
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մկրտչյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանից։
Նրա գնահատմամբ քննիչի կազմած արձանագրությունում բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը: Նշենք, որ օրեր առաջ այս ՔԿՀ-ում ծեծի էին ենթարկվել երեք դատապարտյալներ, իսկ ամիսներ առաջ դանակահարվել էր Վահագն Աբգարյանը;