Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 124 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 750-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 877 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Օգոստոսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 267 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1144-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 87 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 650, փաստացի բուժվողներինը՝ 4956 (մեկ օրում նվազել է 31-ով): Մեկ օրում արվել է 1471 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 205450 թեստ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest