Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

174
Էդգար Շաթիրյան

Վարչապետի որոշմամբ Կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 40-ամյա Շաթիրյանը հասարակությանը հայտնի դարձավ, երբ անցած նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դարձավ իշխող «Իմ քայլի» առաջադրած անդամը, բայց երբ չընտրվեց հանձնաժողովի նախագահ, իր պաշտոնավարումը աննպատակահարմար համարեց, հեռացավ։

Նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանը։

Նախորդ թեկնածուն Վահրամ Ավետիսյանը հայտարարել էր` խորհրդարանում ընտրվելն անիրատեսական է համարում:

Նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին։