Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 936-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 260 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1118-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 426 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 475, փաստացի բուժվողներինը՝ 5343 (մեկ օրում նվազել է 323-ով): Մեկ օրում արվել է 1299 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 196 873 թեստ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: