Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 792-ի: Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 852 է:
Վերջին մեկ օրում կատարվել է 1501 թեստավորում, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195194։
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 255 է: Առողջացել է 84 անձ, ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 35 991։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: