Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 և մահվան 1 նոր դեպք

180

Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41663 դեպք, որոնցից 34584-ն` առողջացած, 818-ը` մահվան ելքով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում` վերջին մեկ օրում` 1521 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 168 նոր դեպք և 100 առողջացած։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 818 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։