Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 276 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41299-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 814 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 239 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1053-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34164, փաստացի բուժվողներինը՝ 6082 (մեկ օրում ավելացել է 3-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 181962 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: