Տավուշյան մարտերի ակտիվ դերակատարները կպարգևատրվեն շքանշաններով

0
84

«Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ», — իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել է Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգատրման։ Վարչապետը նաև նշել է, որ հանդիպել է Սանամյանի հետ։

«Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։

Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր», — գրել է վարչապետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here