«Միանգամայն սխալ է այն  մոտեցումն, որ այս գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Մենք հասկանում ենք, որ 18 թվականին կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։ Պետք է արձանագրեք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովարական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն՝ անդրադառնալով դատախազների մեղադրական ճառին, որտեղ միջնորդեցին մեղավոր ճանաչել խմբի անդամներին եւ ազատազրկել։

Հարցին, որո՞նք են լինելու իրենց հաջորդիվ գործողությունները, Ավետիսյանը պատասխանեց,  որ այս պահին ոչ մի գործողություն չեն նախատեսում․

«Իր խոսքը կասի նաեւ ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամի ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք ռեիժմն է կատարել։ Ինչեւէ, կյանքը պայքար է, ազգային ազղատագրական պայքարը շարունակվում է մինչեւ ՀՀ լիակատար ազատագրում։ Իսկ դատավարական մանքրուներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա փաթեթավորմամբ»»։

Forrights-ի հարցին, թե նույն պատժաչափերն արդյոք նախորդ իշխանության ժամանակ ևս կլինեին, Ավետիսյանը պատասխանեց.

«Ես բացառում եմ, որ նախկին իշխանության օրոք նման խստագույն պատժաչափեր կլինեին։ Հնարավոր է անգամ տարբերակներ, որ ընդհանրապես պատիժներ չլինեին, բացառության մահվան դեպքով մեղադրական դատավճիռների»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով։

Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8,6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8,9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8, 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։

Դատախազների կողմից աակնկալվող պատժափափերն ամբաստանյալները լսեցին լուռ, առանց որևէ մեկնաբանության։ Նիստի ավարտին, անազատության մեջ գտնվող Բիլյանին և Բարսեղյանին մոտեցան հարազատները և ապակու հետևից ողջագուրվեցին միմյանց հետ։

Նշենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը:

Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից:

Նիստի ավարտին դատախազ Պետրոսյանը նշեց, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարող, բացարձակապես անմեղ 3 ոստիկանի սպանության համար միջնորդել են համաչափ պատժաչափեր։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest