Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն

0
92

Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։Նա, մասնավորապես, գրել է.

«Սովորողները կգնան դպրոցԱյսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները եւ նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը եւ ուղեցույցները, որոնք կհրապարակվեն եւ կտարածվեն առաջիկա օրերին:

Խնդրում ենք այս հարցում հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության եւ նախարարի էջերին:

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը եւ բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները եւ բացառելով մեդիասադրանքները»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here