Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 20 միլիոնը:

Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը    20,026,161 մարդ։ Ապաքինվել է 12,900,625 պացիենտ, մահացել՝ 734,020-ը։ Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում   6,326,678  է, որից   64,827 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 5,199,444 մարդ, մահացել՝ 165,617-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (3,035,582), այնուհետև՝ Հնդկաստանը (2,215,074):

Չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 887,536 վարակակիր, որից 14,931 մահացել է:

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (101,136), Մեքսիկան (52,298):

Բրազիլիայի խորհրդարանն ու Դաշնային գերագույն դատարանը կորոնավիրուսի համավարակից մահացածների հիշատակը հարգելու համար սուգ են հայտարարել երկրում, հաղորդում է ТАСС-ը:

«Մեր երկիրը երբեք այս մասշտաբի ողբերգություն չի տեսել: 100 հազար մարդ, որոնցից ամեն մեկը անուն ուներ, մանագիտություն, նպատակներ ու երազանքներ»,- ասված է Գերագույն դատարանի նախագահ Դիաս Թոֆֆոլիի հայտարարությունում:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 30-րդ տեղում: Այստեղ վարակի  49  նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը   84,668 է, որից ապաքինվել է  29,808-ը: Մահերի թիվը կազմում է   4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստան․

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1250 դեպք: Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1010: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7068 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:

Թուրքիա․

Թուրքիայում օգոստոսի 9-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Նա նշել է, որ 1 օրում կատարված 61․446 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․182 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.103 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 223.759 մարդ, իսկ 596 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 240․804 և մահվան 5․844 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 263.816-ի։

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման    33,568 դեպք, մահացել է՝  490  վարակակիր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest