Ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս քիչ առաջ բերման ենթարկվեցին։

Բերման ենթարկվելու պահին ակցիայի մասնակիցները բռնվել էին ԱԺ-ի դարպասների երկաթե ձողերից եւ չէին ուզում բերման ենթարկվել։ Այնուամենայնիվ ոստիկանները քաշքշելով ակցիայի մասնակիցներին՝ բերման ենթարկեցին։

Նշենք, որ ԱԺ դարպասներն այսօր փակ են։ Ակցիայի մասնակիցները աջակցությունն էին հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

Կազմակերպիչները հիշեցնում էին, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest