Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 791 է:

Մեկ օրում  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1019-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 520, փաստացի բուժվողներինը՝ 6871 (մեկ օրում նվազել է 94ով): Մեկ օրում արվել է 1576 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176014թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Pin It on Pinterest