Հայաստանի կողմից օգնության առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Բեյրութ

194

Հայաստանի կողմից Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը պլանավորել է երեք ավիաչվերթով մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան։ Առաջին չվերթը կայացել է երեկ։

Անցած երեքշաբթի Բեյրութում պահեստավորված համարյա 3 տոննա պայթուցիկ նյութերի ուժեղ պայթյունը մեծ ավերածություններ է պատճառել: Նավահանգստին մոտ գտնվող թաղամասերում փլուզվել են շենքեր ու շինություններ։

Հզոր պայթյունի հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, հինգ հազարից ավելի վիրավորներ կան, բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել։