Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1013-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 387 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 395, փաստացի բուժվողներինը՝ 6777 (մեկ օրում նվազել է 195-ով): Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: