«Ինձ և Արա Ղարագյոզյանին ձերբակալելը ճնշում գործադրելու միտում ուներ»,-այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, վստահեցնելով, որ ոստիկանության նման գործողությունը իրենց նկատմամբ պատահականության արդյունք չէ, քանի որ քիչ թե շատ ճանաչում են իրենց․« Նույն ոստիկանությունն է, նույն չփոփոխված կազմով․ շատ լավ ճանաչել էին»,- ասաց նա։
Ըստ Նինա Կարապետյանցի ինքը հակված չէ այն մտքին, որ իրավուք չունեին իրավապաշտպաններին բերման ենթարկել, թեև նման դիրքորոշում ունեն բոլոր համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն վարչական ձերբակալման ենթարկելը միտում ուներ լռեցնելու և ճնշում գործադրելու։
Նշենք, որ Ամուլսարը հանքի չվերածելու պահանջով երեկ Կառավարության դիմաց ակցիայի գնացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցին, փաստաբան Արա Ղարագյոզյանին և այլոց Ոստիկանությունը բերման էր ենթարկել․
«Ես բացատրեցի, որ սա հավաք չի, որ ես անհատական բողոքի գործողություն եմ կատարում՝ իմ բողոքի ձայն եմ բարձրացնում Ամուլսարի հետ կապված»։
Չնայած զգուշացմանը՝ ոստիկաններն, այնուամենայնիվ, ձերբակալել են նրան։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և փաստաբան Արա Ղարագյոզյանը պատմում են, որ ոստիկանութունում տեղեկացրել են, որ իրենց ձերբարալելու մասին որոշում են կայացրել, կազմվել է համապատասխան վարչական ակտ, ենթադրվում է, որ կենթարկվեն վարչական պատասխանատվության, սակայն վստահաբար կբողոքարկեն ապօրրինի այդ որոշումը։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը կառավարության շենքի մոտ էր գնացել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար ևս անմասն չմնաց բերման ենթարկվելու գործընթացից․
«Ոստիկանները ձեռքերիցս ոլորելով բերման էին ենթարկում, ես ասում էի, որ ես փաստաբան եմ, ցուցի մասնակից չեմ, եկել եմ քաղաքացիների շահերը պաշտպանեմ։ Ինձ ասացին՝ իսկ ո՞վ ասեց, որ փաստաբանը բերման պետք է չենթարկվի։ Արդյունքում, ինձ բերման ենթարկեցին, ինձ հետ նաև 4 անձի, որից մեկն անչափահաս էր՝ 17 տարեկան։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ես հայտարարում էի, որ բերման ենթարկվածների մեջ անչափահաս կա, իսկ դիմացիս ոստիկանը շատ ագրեսիվ կերպով ասում էր՝ եկա, տես քեզ ինչ եմ անելու»,-Forrights-ին պատմեց Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ բերման ենթարկելու հիմքեր չներկայցվեցին:
Փաստաբանը նկատում է, որ հոգեբանական ճնշումների փորձ է կատարվել ոստիկանների կողմից․ «Մի կերպ հասանք Մալաթիայի ոստիկանության բաժին, որտեղ ոստիկաններից մեկն անհարգալից վերաբերունք էր ցույց տալիս, նույնիսկ ինքնազգացողությունս վատացավ, սակայն բժիշկ չէին կանչում, ես եմ զանգահարել և կանչել»,- Արա Ղարագյոզյանը վրդովված պատմում է, որ նույնիսկ երբ բժիշկն ասում էր՝ ջուր բերեք, որ դեղ տանք, տևական ժամանակ ջուր չէին բերում։
Փաստաբանն ասում է, որ հեղափոխությունից հետո, երբ մենք կարծում էինք, որբ ըստ Կառավարության հայտարարութունների՝ ոստիկանության համակարգում պետք է փոփոխություններ կատարվեր, սակայն ակնհայտ է, որ նույն հին մեթոդներով են ոստիկաններն առաջնորդվում ՝ անմարդկային վերաբերմունք, սպառնալիքներ, նվաստացում։
«Իրավապաշտպանին ձերբակալելը պարզապես ճնշում էր և լռեցնելու փորձ։ Բոլոր բերման ենթարկվածներն ապօրինի են և ես հաղորդու եմ ներկայացնելու՝ իմ փաստաբանական գործունեությունը խոչնդոտելու և ազատություից ապօրինի՝ առանց իրավական հիմքերի զրկելու համար»,-ասաց փաստաբանը:
«Ոստիկանությունը պետք է դադարեցնի իր այս խայտառակ պահելաձը և հին մեթոդներով աշխատելը, քանի որ որպես այդպիսին որևէ հավաք տեղի չի ունենում, այլ քաղաքացիներն իրարից հեռու կանգնած իրենց իրավունքն են իրացնում, իսկ պետությունը պարտավոր է հարգել անձի խոսքի ազատությունը»,- հայտարարում է փաստաբանը։
Նույն օրը Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ոստիկանություն բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, ծանոթացել նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյնաը նշել է, որ իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: