Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։
Տեղեկությունը Forrights-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չենք կարող հայտնել, մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշեց Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Նազարյանը 2001 թվականի հունվարից մինչև 2003-ի հունիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2008-2018թթ․ եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: