Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի.
Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- նշվում է հրամանագրում:
Զաքարյանը Գյումրու, այնուհետև Սիսիանի ռազմական ոստիկանության նախկին պետն է, ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատուն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: