Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ

197

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ: Զոհերի թիվը ճշտվում է, ու ամենայն հավանականությամբ, կաճի, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել:

Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստում, ենթադրաբար, պահեստում, բայց դեռ ճշգրիտ տվյալներ չկան: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Սգում եմ բոլոր զոհերի մահը եւ ցավակցում զոհերի հարազատներին եւ մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- գրել է Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Իր զորակցությունն է հայտնել Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:

Իսրայելը Լիբանանին մարդասիրական և բժշկական օգնություն է առաջարկել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ցավակցություն է հայտնել Լիբանանի կառավարությանը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից Լիբանանին բազմակողմանի օգնություն է առաջարկել: