Ռուբեն Հայրապետյանը 2003 թ-ից ՌԴ քաղաքացի է

250
Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանը 2003 թ. հունիսի 20-ից ՌԴ քաղաքացի է, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացել Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, ուստի դեռ չեն կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելը հիմք է հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար:

Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար: