Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 762 է:
Անցած օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 990-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 861, փաստացի բուժվողներինը՝ 8251 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում թեստավորվել է 394 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 167 095 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: