Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:
Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ», — Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», — նաև նշում է խոսնակը՝ ակներևաբար նկատի ունենալով լուրերը, թե Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցող Թուրքիայի ռազմաօդային ուժերի առնվազն երկու F-16 օդանավ, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերի առնվազն չորս ուղղաթիռ սադրիչ թռիչքներ են կատարել Երևանի ուղղությամբ՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմանին, սակայն չխախտելով այն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: