Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 18 միլիոնը:
Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 18,239,249 է, որից 692,893 -ը մահացել է, 11,450,127-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,030,493 է, որից 65,736 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,813,647 վարակման դեպք, որից 158,365 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 2,733,677 վարակակիր, որից 94,130 -ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝ 1,805,838 , որոնցից 38,176 -ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 850,870 վարակակիր, որից 14,128 մահացել է:
Մեծ Բրիտանիան 12-րդն է՝ 304,695 վարակակիր, որից 46,201-ը մահացել է: Իսպանյան այժ 9-րդ տեղում է, երկրում կա 335,602 վարակակիր, որոնցից 28,445 -ը մահացել է։
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 29-րդ տեղում: Այստեղ վարակի 43 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84,428 է, որից ապաքինվել է 79,013-ը: Մահերի թիվը կազմում է 4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 32,443 դեպք, մահացել է՝ 462 վարակակիր։
Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 232,856 դեպք, մահացել է 5,728 վարակակիր, ապաքինվել է 216,494 վարակակիր։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1,179 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 959։
Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի:
Հ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 762 է:
Անցած օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 990-ի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: