Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանն ինքնաառաջադրվել է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։
Իրավաբան․net-ի հետ զրույցում նա նշեց, որ այս ընտրությունների արդյունքում վերջնականապես կիրառության մեջ կդրվեն Սահմանադրության 2015 թվականի փոփոխության դրույթները՝ կապված Սահմանադրական դատարանի հետ։
Դատավորի խոսքով, համակարգում 13 տարվա գործունեության արդյունքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան, ընտրվելու դեպքում, իրականացնել բարձր դատարանի դատավորի առաքելությունը։
«Վեթինգ անցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում և որևէ մտավախություններ չունեմ։ Մի առիթով արդեն Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեցի, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ բարեկամական, ընկերական, խնամիական կամ որևէ այլ կապ չունեմ, առավել ևս նման կապեր չունեմ հանցավոր խմբավորումների հետ։ Իհարկե պատրաստ եմ ներկայացնել ամբողջ տեղեկատվությունը իմ գույքային դրության մասին, թեև արդեն ներկայացրել եմ անցած տարվա գույքի ու եկամուտների հայտարարագիրը, այնպես որ, որևէ խնդիր այդ հարցում չեմ տեսնում և որևէ մտավախություն չունեմ»,-ասաց Արման Կուրեխյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: