Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 16 միլիոնը:
Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում: Առավել տագնապալի իրավիճակ է Հարավային Աֆրիկայում:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 16,441,814 է, որից 652,602 -ը մահացել է, 10,064,542 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,724,670 է, որից 66,265 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4․3371, 839 վարակման դեպք, որից 149,849 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 2,419,901 վարակակիր, որից 87,062 -ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝ 1,440,371 , որոնցից 32,866 -ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 818,120 վարակակիր, որից 13,364 մահացել է:
Մեծ Բրիտանիան 10-րդն է՝ 299,426 վարակակիր, որից 45,762 -ը մահացել է: Իսպանյան այժ 9-րդ տեղում է, երկրում կա 319, 501 վարակակիր, որոնցից 28,432-ը մահացել է։
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Այստեղ վարակի 61 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83,891 է, որից ապաքինվել է 78,918 -ը: Մահերի թիվը կազմում է 4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 30,050 դեպք, մահացել է՝ 417 վարակակիր։
Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 226,100 դեպք, մահացել է 5,613 վարակակիր, ապաքինվել է 125,683 վարակակիր։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1,137 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 16 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 922։
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 37,390 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 26,665: Մահվան դեպքերի թիվը 711 է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: