Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 16,4 միլիոնը, մահացել է մոտ 652 հազար մարդ

0
40

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 16 միլիոնը:

Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում և Բրազիլիայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում: Առավել տագնապալի իրավիճակ է Հարավային Աֆրիկայում:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը   16,441,814 է, որից   652,602  -ը մահացել է, 10,064,542 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում  5,724,670  է, որից 66,265  մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4․3371, 839   վարակման դեպք, որից    149,849  -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա    2,419,901   վարակակիր, որից   87,062 -ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝  1,440,371 , որոնցից 32,866 -ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝   818,120   վարակակիր, որից   13,364  մահացել է:

Մեծ Բրիտանիան 10-րդն է՝    299,426  վարակակիր, որից  45,762 -ը մահացել է:  Իսպանյան այժ 9-րդ տեղում է, երկրում կա  319, 501  վարակակիր, որոնցից   28,432-ը մահացել է։

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Այստեղ վարակի  61  նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը   83,891 է, որից ապաքինվել է    78,918 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման   30,050  դեպք, մահացել է՝ 417 վարակակիր։

Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման  226,100  դեպք, մահացել է  5,613 վարակակիր, ապաքինվել է    125,683  վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է    1,137   -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 16 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 922։ 

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  73 դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի    37,390 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է  26,665: Մահվան դեպքերի թիվը   711 է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here