Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է, հակառակորդն արձակել է 43 կրակոց

0
35

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ»,-գրել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here