Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 469 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36162-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 688 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Հուլիսի23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 217 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25244, փաստացի բուժվողներինը՝ 10013 (մեկ օրում նվազել է 19-ով): Մեկ օրում թեստավորվել է 1981 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 151879 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: